Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. 50 տոկոսի փոխարեն` 100 տոկոս

ԼՂՀ ԱՆ. 50 տոկոսի փոխարեն` 100 տոկոս

Կատարվել է փոփոխություն առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող ԱՀ քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգում:


Հիշեցնենք, որ սկսած 2013 թվականից կառավարության որոշմամբ (№23-Ն) սահմանված կարգով Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվում է փոխհատուցում սրտի վիրահատությունների և չարորակ նորագոյացությունների բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի (հակաուռուցքային), անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը սակայն չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամը:


Գործող կարգի համաձայն փոխատուցում տրամադրվում էր նաև մինչև 18 տարեկան, հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող անձանց բուժման դիմաց` անհրաժեշտ գումարի մինչև 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 ՀՀ դրամ գումարը: Նոր կարգի համաձայն մինչև 18 տարեկան, հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող անձանց բուժման դիմաց որպես փոխհատուցում (տարին մեկ անգամ) կտրամադրվի անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը նույնպես չպետք է գերազանցի 2 000 000 ՀՀ դրամ գումարը:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ